Այս փուլում պատվաստումների կարիք չկա. Սվետլանա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը մամուլի ասուլիս է հրավիրել։ Կապիկի ծաղիկը վիրուսային ինֆեկցիա է, որը դեպքերի մեծ մասում դրսևորվում է ցանավորման ու տենդի տեսքով։
Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է սերտ շփման միջոցով օդակաթիլային ճանապարհով և աղտոտված առարկաների միջոցով: