«Պարեկը հանեց զենքը ու սպառնաց կրակել»․ գյումրեցի ընդդիմադիր գործիչն ահազանգում է

Լուրեր

08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն ահազանգում է, որ Գյումրու Երևանյան խճուղում պարեկային ծառայության աշխատակիցներից մեկն իր նկատմամբ ապօրինություն է կատարել, հանել է զենքը և փորձել կրակ բացել իր ուղղությամբ։

Այս մասին Պողոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վաղը մամուլի ասուլիս է հրավիրելու, բացի այդ Երևանյան խճուղում բողոքի ակցիա են իրականացնելու։ Նա այս միջադեպը մահափորձ է որակել իր նկատմամբ։

Կարապետ Պողոսյանի ներկայացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երևանյան խճուղու այն կանգառի մոտ, որտեղ տարեց տղամարդկանց ու ընդդիմադիր երիտասարդների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Պողոսյանը մեզ պատմեց, որ վերադառնալիս են եղել մայրաքաղաքից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին։ Ըստ նրա՝ պարեկային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է իր մեքենան, այնուհետ ասել, որ տեխնիկական խնդիր կա, պետք է սպասել, մինչև լուծվի։ Պողոսյանն ասում է, որ հրաժարվել է սպասել։

«Ես ոստիկանին ասի՝ չեմ սպասելու․ մեքենայիս մեջ ուղևորներ կան, այդ թվում կանայք, պիտի տուն հասցնեմ։ Ասի՝ ես կշարժվեմ, հետևիցս եկեք։ Հասանք այնտեղ, որտեղ մարդկանցից մեկին պիտի իջեցնեմ, կանգնեցինք, իմ հետևից եկող պարեկն էլ կանգնեց, մոտեցավ, սկսեց քացով մեքենայիս խփել, դուռը վնասեց ու ասեց՝ քեզ պիտի բերման ենթարկենք։Ես ասի՝ դու ինձ բերման չես ենթարկի, եթե խնդիր կա, ես մեքենայով կգամ ոստիկանության այն բաժանմունքը կամ բաժինը, որը դու ուզում ես։ Ինքն էլ ձեռքը տարավ զենքին, հանեց թե՝ կրակում եմ»,- պատմեց Կարապետ Պողոսյանը։

Կարապետ Պողոսյանն ասում է՝ իր ուղևորների հետ գնացել են ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում տալու, սակայն այստեղ հաղորդում չեն վերցրել, փոխարենն արձանագրություն են կազմել իր կողմից երթևեկության կանոնների խախտման մասին։Պողոսյանը պահանջում է քրգործ հարուցել ոստիկանի նկատմամբ ու հեռացնել համակարգից։

Մենք դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից փոխանցեցին, որ Կարապետ Պողոսյանի հրապարակումն ուսումնասիրում են։

Արմիկ Մովսիսյան