Նախատեսվում է ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախաձեռնության կարգավորման առարկան մետաղական հանքավայրեր արդյունահանող եւ շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգի վերանայումն է եւ, զուգահեռաբար, մետաղական խտահանքի արտահանման համար նախատեսված պետական տուրքի կիրառությունից դուրսբերումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը, եւ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների եւ, հետեւաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

Փաթեթը լրամշակելու նպատակով Կառավարությունը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք հանձնաժողովն ընդունել է: Առաջարկ է ներկայացրել նաեւ հանձնաժողովը, որն ընդունվել է հեղինակի կողմից: Մասնավորապես, պատգամավորներն առաջարկել են Կառավարության առաջարկած մինչեւ 10 տոկոս շահութաբերության շեմը բարձրացնել մինչեւ 15 տոկոս:

Լրամշակված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

Այս նախագծին նույնպես հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Նախագծերը կքննարկվեն Ազգային ժողովի՝ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։