Ինձ հայհոյել էին, ոստիկանությունից զանգեցին, բայց հրաժարվեցի բողոքել. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Թե ինչու որոշվեց ապաքրեականացնել ծանր վիրավորանքը, մանրամասներին տեղյակ չեմ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը որոշել է ապաքրեականացնել ծանր վիրավորանքը՝ հաշվի առնելով նաև հազարի հասնող գործերի թիվը,  պատգամավորը նշեց. «Ինչ վերաբերում է հազարավոր գործերին, ապա դա անհեթեթություն է։ Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում այդքան անդաստիարակ մարդ կա, որ իրեն թույլ կտա այդքան… Բոլոր դեպքերում տեղյակ չեմ մանրամասներին»:

«Իմ կարծիքով՝ կարելի էր օրենքը թողնել այնպես, ինչպես որ կա, կարելի է և փոխել, բայց դա այն խնդիրն է, որն օրենքով չի լուծվում, դա կախված է մարդկանց դաստիարակությունից, ավանդույթներից: Եթե խոսքը վերաբերում է հայհոյանքին, որևէ իրեն հարգող մարդ իրեն չպետք է թույլ տա հայհոյել: Օրենքով այդ հարցը չի կարգավորվի, մենք պետք է մտածենք ընդհանուր մթնոլորտի, վարք ու բարքի, հարաբերությունների մասին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առկա է կրթական համակարգի լուրջ խնդիր, պետք է լուրջ տեղ հատկացնել կրթական համակարգի դաստիարակչական մասին, քանի որ այսօր ականատես ենք զոռբայության ու անդաստիարակության դրսևորումների՝ ԱԺ դահլիճից մինչև տրանսպորտ»,- նշեց պատգամավորը:

Խաչատրյանը հավելեց նաև, որ իրեն ևս հայհոյել էին, բայց ոստիկանությունից երբ զանգել էին, հրաժարվել է բողոքել: «Ինձ հայհոյել էին սոցիալական ցանցում, ոստիկանությունից զանգեցին, երկու անգամ հրաժարվել եմ բողոքելուց: Գիտեմ՝ ով է հայհոյողը, զանգեցի եղբորը, ասացի՝ երևի դուք զբաղվեք նրա դաստիարակությամբ»:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: