Դատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները

Լուրեր

16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դատախազը մերժել է Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները։

«14.05.2022-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են, ինչի առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Դատախազը, ի վերջո, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մեր հրապարակային անդրադարձից հետո ուղարկեց մեզ երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։ Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական այն չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի կամ կազմակերպության վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։

Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էութունը հենց նրանում է, որ եթե երաշխավորները հանրային բարձր վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։

Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում՝ սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազությունը, փաստորեն, ավելորդ ջանք չի փորձում գործադրել ապահովելու համար իր որոշումների թեկուզ թվացյալ պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը։

Փոխարենը՝ համառում է ամեն գնով և առանց հիմքի Ա․ Չալաբյանին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։ Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։

Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»,- ասված է հաղորդագրությունում։