Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ:

Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։

Վերջին երեք տասնամյակի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ։ Բարձրագույն և բարձր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային- հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ողջ համալիրի հետագա զարգացումը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների, հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնն անքակտելիորեն կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։

Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և խոստումնալից նախագծերի իրականացումը լիովին ծառայում են մեր երկրների շահերին, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։