Նոր հանցագործություն կատարելու հավանականության անտեսմամբ կայացված դատարանի որոշման արդյունքում անձն ազատվել է կալանքից և նոր հանցանք կատարել  

Լուրեր

06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:50
ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան նոտա է հանձնվել
06.02.2026 | 20:41
Սննդի առաքիչը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ
06.02.2026 | 20:30
Փաստաթուղթ՝ Մոսկվայից․ երբ «ուղղափառ» բառը հայտնվեց «առաքելական»-ի կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Քրիստոսից հետո՝ հայ կնոջ արձա՞ն․ «կնամեծար» Ծառուկյանի իրական դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Օմանում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
06.02.2026 | 20:09
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
06.02.2026 | 20:00
Ալեն Սիմոնյանը Լավրովին պիտի՛ հարցներ՝ 165 մլն դոլարը ՀՀ-ում ինչպե՞ս եք ծախսելու․ սպառնալիքը դա է, ոչ՝ ԵՄ-ի 12 մլնը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:45
Գույքահարկը հասավ իր պիկին․ ինչքան եք վճարելու 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:34
Ադրբեջանի և Իրանի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
06.02.2026 | 19:29
5 տարի հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ տղամարդիկ կալանավորված են
06.02.2026 | 19:15
Քոչարյանը և Սարգսյանը հասունացրել են պատերազմը՝ փոխանցել Փաշինյանին, որը չկանխեց․ ինչպես են իրավիճակ փոխելու նրանք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:14
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
06.02.2026 | 19:00
Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ
Բոլորը

Արձանագրվել է հերթական դեպքը, երբ վարույթն իրականացնող քննիչի կամ դատախազի կողմից կալանքի հետ կապված միջնորդություններով կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացված պատշաճ հիմնավորումների, փաստարկումների պարագայում դատարանի որոշման արդյունքում մեղարդյալը, հայտնվելով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  2022թ. հունիսի 4-ին Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ նա քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի միջոցով ԻԻՀ մի քաղաքացու 490.000 ՀՀ դրամ գումար տալով, վերջինիս դրդել է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ ճանապարհով իրեն իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:  2022թ. հունիսի 1-ին Ագարակ քաղաքի և ԻԻՀ պետական սահմանի մոտ առկա առաջին չգործող թունելի մոտ, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 86.9 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն պարզվել է, որ  մինչ այդ, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող այլ քրեական գործով Ա. Բ.-ն 2021թ. դեկտեմբերի 7-ից ներգրավված է որպես մեղարդյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

2021թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն  հետագայում դատարանը մերժել է կալանավորման ժամկետը երկու  ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և անձն ազատ է արձակվել:

Հետագայում այս որոշումը ՀՀ դատախազությունը բողոքարկել է նաև ՀՀ վերաքննիչ դատարան, որը մերժել է բողոքը:

Դատարանները, շեշտը դնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից  գործի քննության ընթացքն ապահովելու հարցում պատշաճ ջանասիրություն չցուցաբերելու անհիմն հանգամանքի վրա՝ անտեսել են միջնորդություններով մանրամասն ներկայացված՝ կալանքի հիմքերի, մասնավորապես՝ ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականության և այդ պարագայում ցանկացած այլ խափանման միջոցի կիրառման պարագայում մեղադրյալի պատճշաճ վարքագիծը երաշխավորելու անհնարինության մասին փաստական տվյալները: Մասնավորապես՝ անտեսվել է այն հանգամանքը, որ Ա. Բ.-ն մինչ այդ առանձնապես ծանր հանցագործություն (բանդիտիզմ) կատարելու համար դատապարտվել է ազատազրկման 13 տարի ժամկետով և ենթադրյալ ծանր հանցագործության համար այդ պահին մեղադրվում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո:

Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինչից հետո, փաստորեն, գտնելով ազատության մեջ, նա կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցության և առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության վերոնշյալ հանցավոր արարքը»,- ասված է հաղորդագրությունում։