Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Միրզոյանի` Հայաստանում քաղաքական ճգնաժամ չլինելու մասին հայտարարությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ, քանի որ նախորդ տարի տեղի են ունեցել ընտրություններ և այդ ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարվել է: Սա իրենց հիմնական թեզն է, որով փորձում են համոզել միջազգային հանրությանը և մեր ժողովրդին, որ նախորդ տարի ընտրությունների արդյունքում, չնայած իրենց դավաճանությանը, երկիրը պատերազմի մեջ քաշելուն ու խայտառակ պարտության տանելուն, միևնույնն է՝ իրենք լեգիտիմ են և ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է»,- «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոստումներ է տվել, սակայն ընտրվելուց հետո խաբել է ժողովրդին և արել հակառակը:

«ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ժողովրդին խոստացել էր՝ Արցախի ինքնորոշման իրավունք, խոսել են դեօկուպացիայի մասին, բայց դրանից հետո կեղծիքով վերարատարդվել են և ընտրություններից հետո հայտարարել են՝ իջեցնում են Արցախի նշաձողը:

Եթե Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն նախընտրական քարոզարշավի ժամանակ ասած լինեին, որ իրենց իշխանության գալու դեպքում ունենալու ենք տարածքային նոր կորուստներ, հայրենազրկում, և դրանից հետո ստանային մեր ժողովրդի քվեն, այսօր կարող էին ասել, որ լեգիտիմ են և ժողովրդի անունից մանդատ ունեն, բայց քանի որ դա ասել են միայն վերընտրվելուց հետո, ուրեմն այլևս կապ չունեն մեր ժողովրդի հետ և լեգիտիմ չեն»,- նշեց Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: