Արման Դիլանյանը կարևորեց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

Լուրեր

18.12.2025 | 14:34
Իմ խնդիրն է՝ հայ ժողովրդին դուրս բերել նահատակացման տրամաբանությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:30
Եթե վարչապետը մեղադրում է՝ ԿԳԲ գործակալ են, պահանջում եմ փաստ ներկայացնել, թե չէ սուտ մատնություն է․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:26
Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան.
18.12.2025 | 14:21
Հանուն և ընդդեմ Գարեգին Բ-ի․ ինչ է սպասվում այսօր Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:20
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են
18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
Բոլորը

Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, դատական իշխանության ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից առհասարակ կարևորել Եվրոպայի խորհրդի և դրա մասնագիտացված մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Եվրոպայի խորհրդը մեր առանցքային միջազգային գործընկերներից է, և ներկայիսն համագործակցությունը իր բնույթով պարզապես օրինակելի և ուղենիշային է, ինչի լավագույն ապացույցներից է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի պաշտոնական այցը Հայաստան և այսօրվա խորհրդաժողովի գումարումը»,- ասել է Դիլանյանը: