Հայկական տեղանունները տեղեկատվական ահաբեկչության թիրախում. ովքեր են պատասխանատուները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 13:34
Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար
20.11.2024 | 13:33
90 միլիոն դրամ` գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:25
Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:22
Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:19
ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով
20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
20.11.2024 | 13:01
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
20.11.2024 | 12:59
«Մայր Հայաստանին» նպատակահարմար չեմ համարել հրավիրել` հաշվի առնելով նախորդ վարքագիծը. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:51
Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. Սուրեն Գրիգորյանը` Ամանորի աշխատանքները վաղ սկսելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:42
Եթե վարչության որոշում լինի՝ կմտածեմ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 
20.11.2024 | 12:34
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել խաղաղությունը՝ առանց Ուկրաինային տարածքային զիջումների. Reuters
20.11.2024 | 12:22
Մարությանը ճիշտ է արել. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 12:16
Ներսես Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
Բոլորը

Գուգլ քարտեզի վրա «Եռաբլուր» զինվորական պանթեոնի անվան փոփոխության դեպքը ցույց տվեց, որ Հայաստանը տեղեկատվական դաշտում չունի անվտանգային հարցերի վերաբերյալ պետական քաղաքականություն՝ պնդում են ոլորտի փորձագետները:

«Զինվորական պանթեոնի անվանափոխության ձեռագիրը հարևան երկրներինն է»,- ասում է երկար տարիներ նմանօրինակ դեպքերն ուսումնասիրած տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Ալավերդյանը:

Հիշեցնում է՝ տարիներ առաջ Գուգլ քարտեզում փոխվել էր նաև Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրի անվանումը՝ կոչվելով Թալեաթ փաշայի հուշահամալիր: Այս դեպքերի պատճառները թեև մի քանիսն են, բայց, ըստ Ալավերդյանի, գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանը չունի պայմանագրային հարաբերություններ Գուգլի, Ֆեյսբուքի և տեղեկատվական հսկա այլ ընկերությունների հետ։

«Թյուր տպավորություն կա, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների գրեթե համաշխարհային կամ տարածաշրջանային կենտրոն է։ Իհարկե, մենք ունենք հաջողություններ IT զարգացման առումով, այնուամենայնիվ, բավականին տխուր է վիճակն այն առումով, որ տեղեկատվական հսկաների համար մենք ընդամենը մի փոքր կետ ենք քարտեզի վրա։ Հայաստանը պետք է ձգտի պայմանագրեր կնքել այն կազմակերպությունների, հսկաների հետ, որոնք քարտեզներ են մշակում, մատուցում նաև այդպիսի ծառայություններ, որպեսզի մենք հստակ կարողանանք ներգործել այդ կազմակերպությունների վրա և օպերատվիորեն շտկենք իրավիճակը»,- նշում է Դավիթ Ալավերդյանը։

Այդպիսի պայմանագրեր, մասնագետի խոսքով, ունեն Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը: Թեև պանթեոնի անվանափոխության հարցը հայաստանցի փորձագետների ջանքերով շտկված է, այդուհանդերձ, մասնագետը կարևորում է խնդրի համակարգային լուծման անհրաժեշտությունը․ «Մի քանի օր առաջ մեկնել էի Վայոց Ձոր։ Թե՛ Գուգլի, թե՛ Յանդեքսի քարտեզները ցույց չէին տալիս այն գործող ճանապարհը, որն անցում էր Տիգրանաշենով։ Վերջինս փոփոխել էին՝ անվանելով Քյարքի: Ճանապարհի այդ հատվածը պատված էր գորշ գույնով, այսինքն՝ ցույց էր տրվում, թե այդտեղով ճանապարհ չկա Երևանից կամ Արարատի մարզից դեպի Վայոց Ձոր»:

Թվային անվտանգության և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը, որի ջանքերի շնորհիվ նաև կարճ ժամանակում զինվորական պանթեոնի անվանումը քարտեզի վրա շտկվեց, ևս շեշտում է՝ որքան էլ առանձին անհատներ աշխատեն այս և նմանօրինակ խնդիրների ուղղությամբ, միևնույն է, հարցի լուծման համակարգային մոտեցումը խիստ անհրաժեշտ է:

«Եռաբլուրի միջադեպի ֆոնին նաև իմացանք, որ ադրբեջանցիներն Արցախի, Սյունիքի տարածքներում էլ են բազմաթիվ այսպիսի փոփոխություններ անում՝ փոփոխելով գծեր, ճանապարհներ և այլն։ Կարիք կա համակարգված մոտեցում ցուցաբերելու»,- նշում է նա։

Անդրադառնալով Եռաբլուրի անվանափոխության հարցին՝ Պապյանը պատմում է՝ խնդրի մասին տեղեկանալուց անմիջապես հետո փորձել են տարբեր կապեր օգտագործելով՝ արագ շտկել անվանումը․ «Իմ ընկերներից մեկը խնդրի մասին ահազանգեց ուշ գիշերով։ Անմիջապես դիմել եմ, փոփոխություն եմ իրականացրել Գուգլ քարտեզում։ Գործիքին տիրապետող մեկ-երկու հոգու եմ գրել, ասել՝ արագ միացեք, փոփոխեք, տեսնենք՝ ինչ ենք անում։ Կարելի է ասել՝ մի քանի ժամվա ընթացքում անունն ուղղվեց»։

Գուգլ քարտեզի խմբագրման փորձ արել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ասում է կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Factor TV-ի հետ զրույցում նա հայտնեց, որ պանթեոնի անվանումը շտկելու համար հունիսի 3-ին առաջարկներ են ուղարկել Գուգլին:

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2022 թվականի բյուջեն ավելի քան 444 միլիոն դրամ է։ Արտաքին տեղեկատվական անվտանգության ապահովման շրջանակում ՊՈԱԿ-ի գործառույթները ներառում են ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունը, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության վերաբերյալ վերլուծություններն ու մշակումները։

«Սա տեղեկատվական ահաբեկչություն է, սակայն դժվար է ասել, թե հարցն ում տիրույթում է՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար»,- նշում է Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Անդրեասյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: