Իրավական կարգավորումների խնդիր կա․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
Բոլորը

Մեկնարկել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը։ Քննարկվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները։

Քննարկմանը մասնակցում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքում հանդիպում են խնդիրներ, որոնք տարաբնույթ են և առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ, բայց իրականում շատ բարդ են:

«Խախտումները կրկնվում են, կա իրավական կարգավորումների խնդիր և որոշ խնդիրներ գուցե բխում են իրավական կանոնակարգումների բացերից ու թերություններից: Բայց կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են իրավական համակարգերին, այսինքն՝ դատական համակարգին, իրավապահ համակարգին, որոնք պատասխանատու են երաշխիքներն ապահովելու գործում: Կատարելության հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու»,- նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Կիրակոսյանը կարևորեց խախտումների պատճառները հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը. «Պետք է պարզել, թե ինչու են կրկնվում խախտումները, որոնք են պատճառները, որ կրկին ու կրկին ստանում ենք ՄԻԵԴ վճիռներ, որոնցում արձանագրվում է արդարացի դատաքննության խախտումներ, անձի ազատության իրավունքի և այլ խախտումներ: Երբ որ պետությունը դրանք ուշադրությամբ ռեֆլեքսիայի կենթարկի, դա նաև պետության համար լավ ուղենիշ կլինի ոլորտային բարեփոխումներ իրականացնելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: