Մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է ընդդիմության պահանջը. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
Բոլորը

,Ես ոստիկանության գործողությունները գնահատում եմ խիստ ժողովրդավարական, և ինձ համար անհասկանալի է կառավարության շենք մուտք գործելու այդ մղումները և ոչ օրինաչափ գործողությունները»,- լրագրողերի հետ ճեպազրույցում այս մասին նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ընդդիմության և ոստիկանության գործողություններին։

«Մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք, և ցանկացած անձ, ով իրականացնում է ոչ իրավաչափ գործունեություն, ուրեմն պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ պետք է համաչափ պատասխանատվության ու զսպման միջոցներ կիրառվեն»,- հավելեց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու են ընդդիմադիրներն ուզում մուտք գործելով նախարարության շենքեր՝ հանդիպել իր ու մյուս նախարարների հետ։ «Կառավարության անդամները բոլորը օրենքի շրջանակներում ժամանակ առ ժամանակ պարտավոր են գալ և հանդիպել պատգամավորներին։ Եվ ուրախ կլինեինք, եթե նրանք լինեին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, մեզ շատ սուր հարցեր տային։ Բայց, ցավոք սրտի, վերջերս ականատես ենք, որ ԱԺ դահլիճը միշտ դատարկ է։ Եվ ինձ հասկանալի չէ, թե հնարավորություն ունենալով ինձ հանդիպել այստեղ՝ իրենց ինչի՞ն է պետք հանդիպումը։

Ինձ համար տարակուսելի է, որ մեր ընդդիմադիրները չեն օգտագործում իրենց հարթակը, որի համար լիազորված են, ընտրված են, և չեն գալիս, հարցեր չեն տալիս, մեզ ուղղված քննադատություն չեն հնչեցնում։

Ես նրանց պահանջին ծանոթ էլ չեմ, մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է ընդդիմության պահանջը»,- նշեց Ավանեսյանը: