Մետրոպոլիտենի կառուցումը միայն մասնավորի հաշվին դժվար թե լինի․ Երևանի քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դեռ 2021 թվականին մրցույթ էր հայտարարվել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին նշեց  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Նախագծման պայմանագիրը մոտ օրերս արդեն կստորագրենք և աշխատանքները կսկսենք։ Նախագծումը, ըստ պայմանագրի, մեկ տարի է տևելու և ենթադրվում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածում արդեն կունենանք պատրաստի նախագիծը, որը փորձաքննության կենթարկվի, որից հետո մրցույթ կհայտարարենք շինարարական աշխատանքների համար։ Այսինք՝ ստանդարտ գործընթաց է, որի շրջանակներում տեղի է ունենում ցանկացած շինարարություն»,- նշեց քաղաքապետը։

Սարգսյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել, որպեսզի համատեղ հասկանան, թե ինչ ֆինանսական միջոցներով են Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանը կառուցելու և ինչ չափաբաժնով են ներգրավվելու մասնավոր կազմակերպությունները։

«Դրա համար այն տրամաբանությունը, որ մասնավորի հաշվին ամբողջությամբ հնարավոր կլինի մետրոպոլիտենի նոր կայարանը կառուցել, կարծում եմ, դժվար կլինի, բայց մասամբ, միգուցե, կարողանանք ինչ-որ բան անել, փոխհատուցել»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: