ՀՀ-ում կրթության ռազմավարությունը կտեղայնացվի նաև Արցախում. նախարարությունները քննարկել են ծրագրերը

Լուրեր

01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ:

Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:
«Արցախի Հանրապետության համար այս դժվար պահին մեզ համար կրթական գործընթացի անխափան կազմակերպումն ու մշակութային արժեքների պահպանությունն առաջնային խնդիրներ են, և այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Նա մասնավորապես առանձնացրել է կրթության ռազմավարության նախագծով նախանշված բարեփոխումները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք զուգահեռաբար պետք է տեղայնացվեն նաև Արցախում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության ռազմավարության նախագծի մշակումն արդեն ավարտական փուլում է. առաջիկայում այն կհաստատվի Կառավարության կողմից և կներկայացվի ՀՀ ԱԺ քննարկմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կընդունվի նաև ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը` մինչև 2030 թվականի համար: Միջոցառումների ծրագրի հաստատմամբ՝ կամրագրվի կրթության ոլորտում ըստ տարիների ներդրումների կատարման պետության հանձնառությունը:

Արցախի ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանն իր հերթին նշել է, որ ընդունվելուց հետո Կրթության ռազմավարությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ կտեղայնացվի նաև Արցախում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության կրթության և գիտության համակարգի խնդիրներն ու առանձնահատկությունները:

«Հայաստանի և Արցախի նախարարությունները արդյունավետ համագործակցել են 2020 թվականի պատերազմի չափազանց դժվար օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Արցախի երեխաները գտնվում էին Հայաստանում, և առաջնային խնդիր էր նրանց կրթության շարունակականության ապահովումը: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաների կրթությունը հնարավորինս չընդհատվի»,- փաստել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով երկու նախարարությունների համագործակցության կարևորությունը:

Արցախի ԿԳՄՍ նախարարի առաջարկով՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և դրա արդյունքում ուսուցչի աշխատավարձի բարձրացման համակարգը:

Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները գտնվում են ոչնչացման վտանգի առաջ: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:

Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ:

Նշվել է նաև, որ Արցախի պատվիրակության գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների աշխատանքային այցերը և քննարկումները ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական բնույթ են կրում: