Տավուշի մարզի աշակերտներին ապահովում ենք լաբորատորիաներով. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:

«Այս ծրագրով մենք ֆինանսավորումն ավելացնում ենք, որպեսզի Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ապահովենք բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների լաբորատոր պայմաններով»,- կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մաթեմատիկայի մասով մենք հետաքրքիր լուծում ենք գտել՝ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակված է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը նախատեսում ենք փորձարկել և դրա արդյունքներով կարողանալու ենք նաև մաթեմատիկայի ուղղությամբ ունենալ էական արդյունքներ»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Որոշված էր, որ հանրակրթության չափորոշչի փորձարկումը պետք է սկսենք Տավուշի մարզից: Այդ չափորոշիչների մեջ խնդիր է դրված, որ բնագիտական առարկաների ուսուցումը դարձվի փորձարարական»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Լաբորատորիաների ներդրումը ենթադրում է մասնագիտական նոր հեռանկարներ»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ Տավուշի բոլոր դպրոցներում իրականացվում է պիլոտային ծրագիր և բոլոր դպրոցներում ներդրվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ:

Մանրամասները՝ տեսանյութում: