ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինային մեծ մարտական անօդաչուների վաճառքի հնարավորությունը․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարք  վաճառելու հնարավորությունը, որը MQ-1 Predator անօդաչուի մոդիֆիկացիան է, և որը Միացյալ Նահանգները լայնորեն օգտագործել է Աֆղանստանում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Grey Eagle-ի թռիչքի առավելագույն զանգվածը, ըստ փորձագետների, մոտ երեք անգամ գերազանցում է թուրքական «Բայրաքթար»-ին, որն ակտիվորեն օգտագործվում է զինված ուժերի կողմից: Դրա շնորհիվ Gray Eagle-ը կարող է համալրվել ավելի հզոր զինատեսակներով, մասնավորապես, Hellfire հրթիռներով, որոնք կշռում են մոտ երկու անգամ ավելի, քան MAM-L հրթիռները, որոնցով զինված են «Բայրաքթար»-ները։

Բացի այդ, ամերիկյան անօդաչուն ունակ է ավելի երկար մնալ օդում և հավաքել ավելի շատ հետախուզական տվյալներ թռիչքների ժամանակ։

Անօդաչու թռչող սարքերի վաճառքի համար միջոցները նախապես հատկացվում են՝ վերջերս Կոնգրեսի կողմից ընդունված Ուկրաինային ուղղված 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթից:

Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ անօդաչուների վաճառքի մասին որոշումը Կոնգրեսը կարող է արգելափակել, կարող է նաև լինել «քաղաքականության փոփոխություն» Բայդենի վարչակազմում։ Եթե անօդաչուի վաճառքը հաստատվի, ապա դրա համար նախատեսված Hellfire հրթիռները նույնպես Բայդենի վարչակազմի պատվերով կմատակարարվեն Ուկրաինային։

Էմմա Չոբանյան