ԱՄՆ-ը Թուրքիային կրկին կոչ է անում պահպանել հրադադարը Սիրիայում՝ զերծ մնալով նոր ռազմական հարձակումից

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում կրկին անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խորապես անհանգստանալ Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական ակտիվության աճի քննարկումներով, մասնավորապես, տեղի խաղաղ բնակչության վրա դրա ազդեցությամբ։

«Մենք շարունակում ենք ասել, ինչպես նախկինում ասել ենք, որ աջակցում ենք հրադադարի ներկա գծերի պահպանմանը։ Մենք կդատապարտենք ցանկացած էսկալացիա, որը կարող է այն վնասել։ Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերի համար կարևոր է պահպանել և հարգել հրադադարի գոտիները, հիմնականում՝ Սիրիայում կայունությունն ամրապնդելու և հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։ Մենք կարծում ենք, որ այլ կերպ գործելու ցանկացած ջանք կարող է ոչ միայն հակաարդյունավետ լինել Սիրիայում ավելի լայն հակամարտությանը վերջ տալու մեր նպատակների, այլև մեծ առաջընթացի համար, որը միասին ձեռք է բերվել նաև քուրդ գործընկերների միջոցով ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»,- ասել է Փրայսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնն Անկարայից ակնակալում է 2019 թվականի հրադադարի համատեղ հայտարարության պահպանում, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների դադարեցում։

«Մենք ընդունում ենք Թուրքիայի օրինական մտահոգություններն իր սահմանի անվտանգության վերաբերյալ: Բայց կրկին, մենք մտահոգված ենք, որ ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը և վտանգի տակ կդնի ԻԼԻՊ-ի-ի դեմ արշավում ձեռքբերումները»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Հավելենք՝՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստվում է նոր ռազմական հարձակում իրականացրել Սիրիայում հյուսիսում։

Էմմա Չոբանյան