Մակրոնը դատապարտել է Թուրքիայի հայտարարությունները Հունաստանի կղզիների ինքնիշխանության վերաբերյալ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում մի շարք կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը, գրում է ekathimerini-ն։

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից հետո Մակրոնը նշել է, որ «ցանկանում է բոլոր եվրոպացիների ու հատկապես Ֆրանսիայի աջակցությունը հայտնել Հունաստանին»՝ հավելելով, որ «այսօր ոչ ոք չի կարող վտանգել որոշ անդամ երկրների ինքնիշխանությունը»։

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է դատապարտվեն հնարավորինս շուտ, մի բան, որը հենց նոր արեցի»,-ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ ԵՄ առաջնորդների հանդիպմանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «խոստորեն արտահայտել է Աթենքի օրինական մտահոգությունը և դատապարտել բազմաթիվ թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը նրա շատ կղզիների նկատմամբ»։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկնել էր ավելի վաղ արած հայտարարությունները, թե Անկարան հարցականի տակ կդնի Էգեյան ծովում Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ, եթե դրանց ռազմականացումը շարունակվի։

Էմմա Չոբանյան