ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական նոր օգնություն կտրամադրի

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որը կօգնի դիմակայել ռուսական ագրեսիային: Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք Ուկրաինայի կարողությունը՝ պաշտպանվելու Կրեմլի կոշտ ագրեսիայից, և առաջիկա օրերին ավելի շատ բան կանենք այս կապակցությամբ», – ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։

Նա մանրամասներ չի հայտնել նոր օգնության բնույթի հետ կապված։ Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմն իր տրամադրության տակ ունի մոտ 40 միլիարդ դոլար, որի մեծ մասը նախատեսված է ուկրաինացի գործընկերների պաշտպանական աջակցության համար։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է շուրջ 3,8 միլիարդ դոլարի պաշտպանական աջակցություն, իսկ նոր փաթեթը մեծապես մեծացնում է այդ հնարավորությունները։

Պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է, որ ուկրաինացիները պայքարում են գերակշռություն ունեցող ուժերի դեմ, և նրանք կունենան այն ամենը, ինչն անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից  արդյունավետ պաշտպանվելու համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Ուկրաինային տրամադրել կառավարվող հրթիռային համակարգ՝ մոտ 65 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով։

Տաթև Ֆռանգյան