«Չլուծված խնդիրներ. որքանո՞վ են պաշտպանված երեխաների իրավունքները Հայաստանում»․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի վերջին Դեբետ գետն ընկած երկու տարեկան աղջկա դեպքը ևս մեկ անգամ ի ցույց դրեց երեխաների իրավունքների պաշտպանության հարցում տարիների ընթացքում չլուծված համակարգային խնդիրները: Դրանք վերաբերում են թե’ խոցելի ընտանիքների հետ սոցիալական ծառայողների աշխատանքի, թե’ երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման քաղաքականության արդյունավետությանը, եւ’ երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնական օղակների գործունեության խնդիրներին։

Հայաստանի կառավարության ընդունած «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագրով» նախատեսվում է երեխաների խնամքը կազմակերպել ընտանիքում: Անհնարինության դեպքում երեխայի հետագա խնամքը կարող է կարող է իրականացվել փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Այդ նպատակին է ուղղված ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարումը՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, երեխաների ընտանիքներին:

Երեխաների զարգացմանն ուղղված բազմաթիվ հետազոտությունները վկայում են այն մասին, որ խնամքի հաստատությունները նպաստավոր միջավայր չեն ապահովում երեխայի լիարժեք զարգացման համար։ Այս առումով երեխայի խնամքի և պաշտպանության համար ընտանեկան միջավայրն ամենանպաստավորն է։
Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Հոդված 3» ակումբում ասուլիս-քննարկում է կազմակերպվել՝ «Չլուծված խնդիրներ. որքանո՞վ են պաշտպանված երեխաների իրավունքները Հայաստանում» թեմայով:

Բանախոսներ են.

Քնարիկ Գարանֆիլյան՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ
Միրա Անտոնյան՝ Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն
Աիդա Մուրադյան՝ Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար
Մոնիկա Սարգսյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ
Լաուրա Կարապետյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ