Ցայտնոտի մեջ են անհաջողությունից․ ՀՀ-ում անկարգություն հրահրելու նպատակով մի՛ օգտագործեք Արցախը․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ

-Հունիսի 3-ին խորհրդարանում կհանդիպեք ձեր ընդդիմադիր գործընկերներին։ Նրանք գալիս են տեքստով, որի առաջին կետը հետևյալն է առաջարկում են ամրագրել, որ Հայաստանի համար անընդունելի է վերջնական մի լուծում, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ է այս հայտարարության տեքստը, որը նրանք ցանկանում են դնել քվեարկության որպես խորհրդարանի հայտարարություն, շանտաժ որակվել ձեր խմբակցության կողմից, և ասել եք, որ չեք մասնակցելու նիստին։ Մի՞թե ընդունելի կետեր չեն դրանք։

-Մենք հայտարարություն ենք տարածել, որ չենք մասնակցելու այդ արտահերթ նիստին, որովհետև դրա օրակարգը որևէ կերպ այս պահին կապ չունի այն օրակարգի հետ, որով մենք առաջնորդվում ենք, այսինքն՝ խորհրդարանական օրակարգի։ Մարդիկ ուղղակի որևէ կերպ ուզում են վերադառնալ խորհրդարան, այսինքն՝ այն, որ ի սկզբանե ասել էին, որ չեն վերադառնալու խորհրդարան, իրենց համար սողոսկելու տեղ են թողել այդ իրավիճակից և խորհրդարան են գալիս արտահերթ նիստով, սեփական օրակարգով, և ուզում են, իրենց պատկերացմամբ, մեզ հայրենասիրության դասեր տալ։ Սակայն դա այդպես չէ, մենք ունենք հստակ մեր օրակարգը և չենք առաջնորդվելու իրենց կեղծ օրակարգերով, կեղծ թեզերով, և որևէ ասելիք կամ քննարկելու բան չունենք իրենց հետ։

-Տիկի՛ն Դավոյան, օրեր առաջ այստեղ էր Արծվիկ Մինասյանը, և ասաց, որ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց, ոչ կառուցողական դիրքորոշման հանգում է հենց իշխանության պատճառով։ Դուք ասացիք՝ մենք նրանց հետ խոսելու բան չունենք, բայց խորհրդարանը նաև խոսելու տեղ է, միմյանց հետ քննարկելու ծրագրերը։ Իշխանության ծրագրերը շատ չե՞ն կարծր, և արդյո՞ք մերժողական պահվածքով դուք չեք նրանց մղում փողոց։

-Իմ ասածը հունիսի 3-ի մասին էր։ Մենք բազմիցս ասել ենք, Դուք շատ ճիշտ նշեցիք, որ խորհրդարանը խոսելու տեղ է, և խորհրդարանում բազմաթիվ առիթներ կան խոսելու։ Դա հենց այն հարթակն է, որտեղ պետք է խոսի և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ իրար հետ։ Եվ եղել են դեպքեր, երբ վարչապետն առաջարկեց հանդիպում, իրենք խորհրդարանում ընդունեցին, հետո գնացին՝ երկու ժամ հետո հայտարարություն տարածեցին, որ իրենք մերժում են այդ առաջարկը։ Իրենք որևէ երկխոսության պատրաստ չեն, իրենք ուզում են՝ դուրս գան փողոց, գոռգոռան, վազվզեն, ինչ-որ բաներ խոսեն, և հետո ասեն, որ մեր խոսքը տեղ չի հասնում։ Կամ հիմա ասում են՝ պիտի հանդիպենք այս նախարարի հետ, մյուս նախարարի հետ, մենք իրենց պետք է տեսնենք և հարցադրումներ անենք, հստակ պատասխաններ ստանանք․․․ հստակ պատասխաններ ստանալու տեղը Կառավարության հետ հարցուպատասխանի օրն է Ազգային ժողովում, երբ բոլոր նախարարները տեղում են լինում, կարելի է բոլորին անհատական ուղղել հարցեր և ստանալ պատասխաններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան