Բնակարանի ու ավտոմեքենայի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հայաստանում բնակարանի ու ավտոմեքենայի առք ու վաճառք կանխիկ եղանակով հնարավոր չի լինելու իրականացնել. բնակարան ու ավտոմեքենա հնարավոր կլինի գնել միայն անկանխիկ եղանակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որ, օրինակ՝ բնակարանի առքուվաճառք հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով: Կամ՝ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու: Հետևաբար ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով: Սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց նաև, որ ներդրվելու համընդհանուր հայտարարագրման համակարգ. «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին 2023 թվականի եկամուտների համար, որը նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում: