Լրագրողներին թույլ չեն տալիս հետևել բյուջեի քննարկմանը. ներկա է Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.05.2022 | 10:15Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել է 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։
Հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի լրագրողներին թույլ չեն տալիս մտնել 334 դահլիճ, որտեղ տեղի է ունենում քննարկումը, ինչն աննախադեպ է։
Ազգային ժողովի իշխանական պատգամավորները, աշխատակազմը և ՊՊԾ ծառայողները որևէ հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու լրագրողներին թույլ չեն տալիս մտնել քննարկման դահլիճ։