Հին պատմություն՝ նոր մատուցմամբ․ լրատվամիջոցը հայտնվել է թիրախում 3 տարի առաջ արված հրապարակման համար

Լուրեր

16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 27-29-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց «EVN Report media festival»-ը, որի նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին` շփվել հայաստանյան և արտերկրից ժամանած լրագրողների, խմբագիրների, գրողների, մտածողների հետ ու վերարժևորել հավաստի և վստահելի տեղեկատվության կարևորությունը:

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից և շահարկումներից, այնուամենայնիվ, անմասն չմնաց նաև այս փառատոնը։

Մեդիափառատոնի կազմակերպիչները՝ EVN report կայքի խմբագրակազմը, թիրախում հայտնվեց։ Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին՝ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում», «Այս «Խաղաղության դարաշրջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն, դադարե՛ք զբաղվել դրա պրոպագանդայով», «Եվ դու EVN Report այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի» կարգախոսներով։

Բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները հիշատակեցին դեռևս 2019 թվականին EVN report-ի “Armenia’s New Challenges: Migration, Immigration, Return, Repatriation” հրապարակմանը կից տեղադրված քարտեզը, որտեղ տեսանելի չէր Սյունիքի մարզն ու չկար Լեռնային Ղարաբաղը։

Այնուհետև բողոքի ակցիայի տեսանյութը հրապարակվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում էր, որ EVN Report կայքը ՀՀ քարտեզը ներկայացնում է առանց Սյունիքի և հայաստանյան իրադարձությունները լուսաբանում իշխանական տեսանկյունից։

Դեռևս 3 տարի առաջ կայքում հրապարակված այս քարտեզը բուռն քննարկումների առիթ էր դարձել, ինչից հետո EVN Report-ի խմբագրակազմը որոշում է կայացրել փոխել հոդվածի պատկերը՝ թողնելով հետևյալ մեկնաբանությունը․ «Խմբագրի նշում․ այս նկարի նախորդ տարբերակի քարտեզը ոչ ճշգրիտ էր: Այն հեռացված է»։

Հիմա, մեդիափառատոնի ժամանակ բողոքի ակցիայի տեսանյութի տարածումից հետո, քննարկումները վերսկսվեցին՝ վերաճելով նոր ապատեղեկատվության։ Շատերը պնդում էին, որ ՀՀ քարտեզը՝ առանց Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի, ներկայացվել է մեդիափառատոնի ժամանակ։

EVN report-ի համակարգող-խմբագիր Ռուբինա Մարկոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը 3 տարի առաջ հրապարակված քարտեզի մասին է, որն ընդամենը մի քանի ժամ է մնացել կայքում։ Մարկոսյանի խոսքով՝ այս մեդիափառատոնի ժամանակ այդ քարտեզը որևէ տեղ չի հրապարակվել։

«2019 թվականին մենք փոդքաստ ենք հրապարակել, որը ոչ մի կապ չուներ աշխարհագրության կամ Հայաստանի սահմանների հետ: Քննարկում էինք՝ որը կլինի օպտիմալ բնակչությունը Հայաստանի համար, որ ապահովի նաև անվտանգությունը, ռեսուրսները չսպառվեն։ Շատ հետաքրքիր փոդքաստ էր, գրաֆիկան սարքել էի ես:Իհարկե, սխալ էր չնկատելը, որ Սյունիքի ուրվագծերն այնտեղ մի փոքր ջնջվում են, անմիջապես արձագանքեցինք, նշում արեցինք, որ այնտեղ եղել է ուրիշ պատկեր, քարտեզ է եղել, որը հեռացրել ենք։ Մինչև հիմա շահարկում են»,- պատմեց Ռուբինա Մարկոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք կատարվածը գնահատում է որպես հենց լրատվամիջոցի թիրախավորում, Մարկոսյանը պատասխանեց․ «Իրենք տարբեր միջոցառումների գնում են։ Մեր դեպքում պարզապես հիշատակում էին այդ քարտեզի մասին։ Մի փոքր աշխատանք են տարել, որովհետև գրանցված էին, այնպես չէ, որ ուղղակի հայտնվել էին, պանելային քննարկման բավական մասը լսել են և հիշատակել են դա։ Երբ սկսեցին նաև տեսանյութերը տարածել, որ նման ակցիա են արել,այդ հիշատակման վերաբերյալ տեղեկատվությունը փոխակերպվեց, դարձավ, իբր, հենց այս փառատոնի ժամանակ ենք ցույց տվել այդ քարտեզը, որը մեր կայքէջում եղել է 2019-ին՝ առավելագույնը կես օր»։

Ինչ վերաբերում է քարտեզում Արցախը չլինելուն, Մարկոսյանը նշում է․ փոդքաստը Հայաստանի Հանրապետության բնակչության վերաբերյալ էր․ «Մենք խոսում էինք Հայաստանի Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ և զրուցում էինք Հայաստանի Հանրապետության բնակչությունից»