2024թ․ ՀՀ ԶՈՒ-ում մահացության դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել

Լուրեր

25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակի ուսումնասիրության շրջանակներում դիտարկում է բոլոր զինծառայողների մահվան դեպքերը՝ անկախ ծառայության հետ կապ ունենալ-չունենալու հանգամանքի․ հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։

Կազմակերպության կողմից բոլոր զինծառայողների մահվան դեպքերի ուսումնասիրության հիմքում ընկած է զինծառայողի՝ որպես համապատասխան կարողություններ ու հմտություններ ունեցող և զինվորական հաստիք զբաղեցնող անձի կորուստը, որը պաշպանական գերատեսչությունը պետք է լրացնի նոր անձով։

Զինվորական ծառայության հետ չկապված մահացության դեպքերի հավաքագրումն ու վիճակագրության վարումը կարևոր է նաև այն պատճառով, որ, համաձայն Կազմակերպության ուսումնասիությունների, բոլոր այն դեպքերում, երբ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները մահանում են տանը, ազատ հերթափոխի կամ մահվան պահին զինվորական պարտականությունների կատարման մեջ չգտնվելիս, մահը պաշտոնապես դասակարգվում է զինվորական ծառայության հետ չկապված։  Կարելի է ենթադրել, որ նման դեպքերում վարույթն իրականացնող մարմինը չի իրականացնում զինծառայողի մահվան և զինվորական ծառայության պայմանների միջև պատճառահետևանքային կապը բացահայտելու հաստատում, և առողջական խնդրի առաջացման կամ դրա սրման հետևանքով մահացությունների դեպքում չի ուսումնասիրվում զինվորական ծառայության պայմանների հնարավոր ազդեցությունը։

 

ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

 2024 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք  հետևյալ պատճառներով․

  • 13-ը՝ ավտովթար,
  • 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
  • 5-ը՝ առողջական խնդիրներ,
  • 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
  • 3-ը՝ սպանություն,
  • 3-ը՝ դժբախտ պատահար (հոսանքահարում՝ 1, ձնահոսք՝ 1, հայտնի չէ՝ 1)
  • 2-ը՝ ավիավթար,
  • 1-ը՝ հրդեհ (պաշտոնապես դասակարգվել է որպես սպանություն)։

Զինծառայողների մահացության դեպքերի պատճառներն ու հանգամանքները ամփոփված են ՏԵՂԵԿԱՆՔ-ում, ստորև ներկայացնում ենք դեպքերի կանխարգելմանն ուղղված առաջարկությունները․

Ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով՝

  • զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բոլոր դեպքերով անցկացնել արդյունավետ ծառայողական քննություններ դեպքերի հանգամանքները, ծառայության կազմակերպման ընթացքում արձանագրված թերությունները պարզելու համար և քայլեր ձեռնարկել հետագայում դրանց պատճառների վերացման ու դեպքերի բացառման ուղղությամբ,
  • խթանել ՀՀ զինված ուժերոմ սպա-հոգեբանի ինստիտուտի դերի բարձրացումը՝ ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում ծառայության ներգրավելով որակավորված հոգեբանների, ովքեր պլանային կարգով և ըստ անհրաժեշտության առավել հաճախակի կաշխատեն զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի հետ։

Առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը նվազեցնելու և բացառելու նպատակով

  • զորակոչի շրջանակներում իրականացվող առողջական վիճակի հետազոտություններն իրականացնել ամբողջ ծավալով, պատշաճ և համալիր,
  • զինվորական ծառայության ընթացքում համարժեք արձագանքել զինծառայողների առողջական վիճակի գանգատներին, ժամանակին կազմակերպել վերջիններիս տեղափոխումը զինվորական բժշկական հաստատություններ և ապահովել արդյունավետ բուժման կազմակերպումը,
  • օրենքով սահմանել զինվորական ծառայության հետ կապված առողջական խնդիրների հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու կարգը՝ զինծառայողների առողջական վիճակի վատթարացման դեպքում,
  • զինծառայության ընթացքում զինծառայողներին ենթարկել պատշաճ և որակյալ պլանային բժշկական զննությունների՝ առողջական խնդիրները վաղ փուլում հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու նպատակով,
  • պարտադիր ժամկետային զինծառայողներին զինվորական ծառայությունից զորացրելուց առաջ ապահովել զիծառայողների արդյունավետ բժշկական սպասարկումն ու իրականացնել առողջական վիճակի համալիր և ամբողջական հետազոտություններ՝ նույն ծավալով, ինչ նախատեսված է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում։ Զորակոչի ընթացքում հետազոտությունների որակյալ իրականացումը և հետագայում՝ զորացրվելուց առաջ զինծառայողի առողջական վիճակի համեմատությունը հնարավորություն կտա հստակ արձանագրել առողջական խնդրի պատճառահետևանքային կապը զինվորական ծառայության հետ։

 Ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը նվազեցնելու և բացառելու նպատակով

  • ապահովել ՀՀ ԶՈւ-ի համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկումը՝ ելնելով զինծառայողների անվտանգության, կյանքի և առողջության պահմանման առաջնահերթությունից։
  • զինվորական ծառայության ավարտի՝ անձնակազմի և բավարարման ցուցակներից հանելու օրը օրենքով սահմանել զորացրվելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը։ Մինչև զինկոմիսարիատ հասնելու և համապատասխան ցուցակիներից հանվելու պահը անձին համարել զինծառայող, ով դեռևս գտնվում է պետության իրավասության ներքո,
  • ավտոտրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրել միայն վարորդների պատշաճ ուսուցումից հետո։
  • գործնականում պահպանել օրենքով ամրագրված դրույթը և «D» կարգի և «D1» … ենթակարգի համար նախատեսվածտրանսպորտային

    միջոց վարելու թույլտվություն տալ ՀՀ զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու

    դեպքում միայն 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի

    վկայական ունեցող անձանց»։

Սույն ՏԵՂԵԿԱՆՔը պատրաստվել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին: