Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հունիսին կճանաչի Պաղեստին պետությունը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Ֆրանսիան ծրագրում է ճանաչել Պաղեստին պետությունը մի քանի ամսվա ընթացքում և կարող է այդ քայլը կատարել հունիսին Նյու Յորքում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է France 24-ը։

«Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում, և մենք դա կանենք առաջիկա ամիսներին։ Մեր նպատակն է հունիսին նախագահել այդ համաժողովը Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ մենք կարող ենք ավարտին հասցնել [Պաղեստին պետության] փոխադարձ ճանաչման այս շարժումը մի քանի կողմերի կողմից։ Ես դա կանեմ, քանի որ հավատում եմ, որ մի պահ դա ճիշտ կլինի, և քանի որ ես նաև ցանկանում եմ մասնակցել մի կոլեկտիվ դինամիկայի, որը պետք է թույլ տա նաև Պաղեստինը պաշտպանողներին ճանաչել Իսրայելը, ինչը նրանցից շատերը չեն անում»,- France 5 հեռուստաընկերությանը ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ նման ճանաչումը թույլ կտա Ֆրանսիային «հստակ լինել նրանց դեմ պայքարում, որոնք մերժում են Իսրայելի գոյության իրավունքը, ինչը տեղի է ունենում Իրանի դեպքում, և հանձնառու լինել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությանը»։

Մակրոնի մեկնաբանությունները ողջունել են Պաղեստինի ինքնավարությունում։

«Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի ճիշտ ուղղությամբ արված քայլ՝ համաձայն պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության և երկու պետությունների լուծման»,- AFP-ին ասել է Պաղեստինի արտաքին գործերի պետական ​​նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի