ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են
Քաղաքականություն
10.04.2025 | 19:17
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջիի հետ։
«Կարևոր քննարկում ունեցանք փոխնախարար Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջխաղացման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու շուրջ։ Նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- գրել է Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ վաղը թուրքական Անթալիայում կմեկնարկի դիվանագիտական ֆորում, որին մասնակցելու են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի