Վախ ունի երկրորդ նախագահն իր անձի համար․ զոհերի ընտանիքներին չցավակցեց այդպես էլ․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

–Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից և 3 փոխկապակցված անձից առանձնատուն, տրանսպորտային միջոց և 2 հասարակական տարածք բռնագանձելու վերաբերյալ Դատախազության հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել: Ըստ Դատախազության՝ ևս մեկ միլիարդ է հայտնաբերվել, որը չի հիմնավորվում, բայց օրենքը թույլ չի տալիս բռնագանձել: Հիշում ենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ, որպեսզի չեղարկվեր Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և հիմա ստանում ենք այսպիսի տեղեկատվություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում գործընթացը:

-Այսինքն՝ քննությունը Դատախազությունում ավարտել են արդեն։ Ընդհանրապես գործընթացներն այսպես են ընթացել… օրինակ՝ պատմությունը, որ Հովիկ Աբրահամյանի դղյակի վրայից կալանքը հանվել էր, ուզում եմ տեսնել՝ ո՞վ է այն քննիչը, որը կարող է դղյակի վրայից, առանց Դատախազության, կալանքը հանել, դա ուղղակի կեղծիք է, որ հայտարարում են, անվստահելի խոսակցություն է դա: Հիմա էլ Վովա Գասպարյանի մեղադրանքը ոչ մի կերպ չի հաստատում Գլխավոր դատախազությունը:

–Գագիկ Խաչատրյանի գույքը ԱՄՆ–ում…

-Այո, օրինակները շատ են: Եվ հիմա այս հայտարարությունն են տարածել, ես ուղղակի չեմ վստահում այդ հայտարարությանը: Ես շատ կուզենամ դատարաններում տեսնել, թե այդ մեղադրանքներն ինչ հիմնավորումներ ունեն և չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը: Բայց Սեյրան Օհանյանը բազմիցս բացատրություններ է տվել՝ ասելով, որ դա իր գույքը չէ: Չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ: Ինձ իրավունք չեմ վերապահում դատողություններ անել, սպասենք՝ տեսնենք, թե Դատախազությունն ինչ է պարզել:

–Տիկի՛ն Ալեքսանյան, տարակուսելի, չէ՞, այն, որ խորհրդարանական ընդդիմությունը դիմում էր ՍԴ, այս օրենքի չեղարկման հարցով:

-Այո՛: Անթիվ-անհամար հարստությունը, գույքը, գիտենք, թե ինչպես է ձեռք բերվել: Հույս ունեմ, որ չի չեղարկվի այդ օրենքը:

–Արդեն Դատախազության կազմում ստեղծվել է ինստիտուտ և 300-ից ավելի գործ է հարուցվել:

-Այո՛, Դատախազությունը սիրում է այդպիսի թվեր հայտարարել: Իսկ ընդդիմությունը շատ պրիմիտիվ ձև է գտել հարստությունը պահպանելու և խուսափելու հիմքեր ներկայացնելու, թե ինչպես են ձեռք բերվել այդ կարողությունները: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ հիմքեր կարող են լինել, քանի որ բացահայտ էր տեղի ունենում թալանը, ո՛չ հանրության, ո՛չ էլ որևէ մեկի հետ հաշվի չէին նստում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան