Սամվել Կարապետյանը փորձել է համոզել Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ Հայաստան ժամանած ռուսական էմիսարները, որոնք եկել էին անձամբ դիտելու հեղափոխության ընթացքը և պահելու վերահսկողության ներքո, նախօրեին վերադարձել են Մոսկվա։ Զատուլինը չի մեկնել, ոտքը մի քիչ կախ է գցել, հանդիպումներ է ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում և՝ ուժային կառույցների, բանակի ղեկավարության հետ, հասկացել, որ «ֆորպոստում» ով էլ գա իշխանության, «անկանոն շարժումներ» չի անի Ռուսաստանի նկատմամբ։

Ապա «հանգիստ խղճով» մեկնել է Մոսկվա։ Օրերս Մոսկվա է մեկնել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես ողջ ընթացքում ակտիվ մասնակցում էր գործընթացին: Ըստ չար լեզուների` նա փորձել է իր սանիկ և սանահեր Արգամին ու Հովիկ Աբրահամյանին համոզել, որ Արգամն ու Կարինե Պողոսյանը դեմ քվեարկեն Նիկոլի թեկնածությանը, Հովիկ Արգամիչն ասել է` Գագոն կնեղանա: Իսկ երբ Սերժին կողմ էին քվեարկում, Գագոն չէ՞ր նեղանում, ըստ պատմողների, հարցրել է ֆորբսահայ մեծահարուստը: Բայց պատգամավորները դիրքերը չեն զիջել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: