Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը․ ՀՀ ԱԳՆ

Լուրեր

14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

«Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։

Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։