Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում. գրավի գումարը պետականացվել է

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Շարունակվել են արձանագրվել դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական մարմնի, դատախազության կողմից ներկայացվող հիմնավոր միջնորդությունները դատարանների կողմից մերժվելու արդյունքում մեղադրյալները կատարում են նոր հանցագործություններ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Մասնավորապես, ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության, թմրամիջոցները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Ռ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2018թ. նոյեմբերի 20-ին որոշում է կայացվել քրեական գործից մաս անջատելու մասին և ըստ մեղադրանքի` երեք անձի, այդ թվում նաև Ռ. Օ.-ի, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան ըստ էության քննելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. մայիսի 27-ին բավարարել է ամբաստանյալ Ռ. Օ.-ի պաշտպանի միջնորդությունը, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 3.000.000 ՀՀ դրամ գումար գրավը:

Քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ խափանման միջոցի փոփոխությունից հետո վերջինս կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նոր հանցանք, որի համար Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. մարտի 15-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Նշված դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռ. Օ.-ն դատարանի կողմից իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխվելուց և 3.000.000 ՀՀ դրամ գրավ կիրառվելուց հետո կատարել է նոր հանցանք, մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գրավը պետականացնելու, խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Դատարանը 2022թ. մայիսի 12-ին մեղադրող դատախազի միջնորդությունը բավարարել է մասնակի՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3.000.000 ՀՀ դրամ գումարը պետականացվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասված է հաղորդագրությունում: