Նիկոլ Փաշինյանի հաղթանակը շոկ էր ոչ միայն Հանրապետականի, այլև նախկին ընդդիմադիր վերնախավի համար․ քաղաքագետ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«ՀՀԿ-ականները ժամանակ էին շահում, իսկ թե ինչու դժվար է ասել։ Պարզ է, որ իրենք պարտվել են, և իշխանությունը պետք է հանձնեն, բայց հոգեբանորեն դժվար է համակերպվելն այդ պարտության հետ, այդ մարդիկ ընդամենը մեկ ամիս առաջ զգում էին իրենց ձիու վրա և պատկերացնում էին, որ ՀՀ-ի բոլոր քաղաքական պրոցեսները պետք է գնան Մելիք-Ադամյանի ցուցումով և հանկարծ պարզվել է, որ Մելիք-Ադամյանը վերանալու է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող հավանական դավադրություններին, որոնք միտված են կանխելու Նիկոլ Փաշինյանի վարչապետացումը, քաղաքագետը նշեց, որ դրա պատճառը ՀՀԿ-ի նկատմամբ անվստահությունն է․ «ՀՀԿ-ն իր լիդերի հետ միասին այնքան է խաբել, որ մարդիկ չեն հավատում նրանց, բայց եթե անգամ նման մտադրություն էլ ունենան, իրենք շանս չունեն»։

Բոզոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մարդիկ շոկ ապրեցին․ «ՀՀ-ում մարդն առաջին անգամ իրեն ուրախ է զգում, որովհետև հասկացել է, որ ինքն է երկրի տերը։ Մարդը բացված էր 1988 թվականին, 90-ականներից սկսած մարդկանց փակեցին, կոտրեցին ու հանկարծ մարդիկ ապրիլի 23-ին հասկացան, որ իրենք ուժեղ են ու իրենք են որոշում իրենց երկրի ապագան։ Սա շոկ էր բոլորի համար՝ ոչ միայն Հանրապետականի, այլև նախկին ընդդիմադիր վերնախավի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան