Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

Լուրեր

03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Բոլորը

Ազգային ժողովի 41 պատգամավորի ստորագրությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս պահը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որին աջակցում են ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Հանրապետականը հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու և աջակցելու է՝ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն, իսկ եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը կարձակվի, ինչից հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։