Անահիտ Ավանեսյանը Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:

«Նախարարը շնորհավորել է ԱՀԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու առիթով:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձել է առողջապահական ընդհանուր ծածկույթ ապահովելուն ուղղված աշխատանքներին, այդ թվում առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման հեռանկարներին: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև առողջ ապրելակերպի խրախուսման ու խթանման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին շնորհավորել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունման կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ առաջնահերթությունները երկուստեք համընկնում են: ԱՀԿ գլխավոր տնօրենին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերն առողջապահության ոլորտը գերակա ուղղություն ճանաչելու և ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում:

Նախարարը Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրությունում։