Ընդդիմությունը թող հանգիստ նստի տեղը, մեկ տարի առաջ է ընտրություն եղել. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

«Այդ պրոցեսներին առհասարակ չեմ հետևում, ժամանակ չունեմ և ցանկություն էլ չունեմ»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ մեկ ամսից ավելի ընթացող ակցիաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Այս պրոցեսին վերաբերվում եմ խիստ անլուրջ, որովհետև պահանջում են վարչապետի հրաժարական, մինչդեռ մեկ տարին էլ չի լրացել, երբ վարչապետը հրաժարական տվեց, նշանակվել են արտահերթ ընտրություններ, և 2021թ. հունիսի 21-ին ՀՀ քաղաքացիները գնացել են ընտրատեղամասեր և իրենց դիրքորոշումը հայտնել են»,- նշեց Մկրտչյանը:

«Ընդդիմությունը չի որոշողը, թե որն է շեղում, որը շեղում չէ, և ընդդիմությունը չի որոշողը, իշխանությունն ինչ մանդատ ունի՝ ինչ հարցեր կարող է լուծելու, և ինչ մանդատ չունի: Թող հանգիստ նստեն տեղները»,- ընդգծեց իշխանական պատգամավորը՝ պարզաբանելով, որ անլուրջ է վերաբերվում ընդդիմադիր պրոցեսն առաջնորդող պատգամավորների հայարարություններին, իսկ քաղաքացիների կարծիքը կարևոր է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։