Պետք է չխանգարել՝ իրենց «մինչև քոք մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաները ոչ թե քաղաքական, այլ «լոգիստիկ» անվանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Իմ գնահատականով` ընդդիմության քայլերն այլևս քաղաքական չեն, այլ լոգիստիկ, քանի որ հիմա խոսում ենք խցանման մասին»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին։

«Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այս պրոցեսը սկսել է քաղաքական շեշտադրումներով, և ընդդիմությունը մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը»,–ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընդդիմության ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի իմաստը հանրության համար անհարմարություն ստեղծելն է` թերևս վրեժ լուծելով 2021-ի ընտրությունների արդյունքների համար։
Փաշինյանի խոսքով` սովորաբար նման ակցիաների նպատակն այն է, որ հանրությանը ներգրավեն պրոցեսի մեջ և քաղաքական պահանջ ձևավորեն։ Բայց, ըստ վարչապետի, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, ընդդիմության գործընթացները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության, քանի որ հետևյալ տրամաբանությամբ են` եթե մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանման մեջ։
«Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կարծում եմ` պետք է նրանց առանձնապես չխանգարենք, որ «մինչև քոք մաշեն», ինչպես իրենք նախընտրական շրջանում ասում էին իշխանության մասին»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում: