Թուրքիայում մարդկանց շուրջ 80%-ը դժվարություններ ունի հիմնական կարիքները բավարարելու հարցում․ հետազոտություն

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայում, ըստ MetroPoll ընկերության ապրիլյան հարցման արդյունքների, բնակչության ճնշող մեծամասնությունը վերջին երկու տարում աղքատացել է, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ Թուրքիայում բնակչության 36 տոկոսը չի կարողանում իր հիմնական կարիքները բավարարել և 43,7 տոկոսը կարող է միայն ամենաառաջնային կարիքները բավարարել, ինչպիսիք են սնունդն ու կացարանը։ Մարդկանց մասնաբաժինը, որոնք ասել են, որ չեն կարող բավարարել իրենց հիմնական կարիքները, 2020 թվականի ապրիլին կազմել է 24,2 տոկոս։ Միայն 19,6 տոկոսն է ասել, որ  կարող է հեշտությամբ բավարարել բոլոր հիմնական կարիքները․ երկու տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 26 տոկոս:

Նշվում է, որ հանրության ավելի քան 60 տոկոսը կառավարությանն է պատասխանատու համարում տնտեսական բարդությունների համար։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրողների 25,8 տոկոսը կարծում է, որ կառավարությունն է պատասխանատու ճգնաժամի համար, մինչդեռ 49,3 տոկոսը մեղադրում է «օտար ուժերին», 16,5 տոկոսը՝ ընդդիմությանը։ ԱԶԿ-ի գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրողների 47,4 տոկոսը ճգնաժամի համար պատասխանատու է համարում արտաքին ուժերին:

Բոլոր ընտրողների շրջանում 62,3 տոկոսը կարծում է, որ կառավարությունն է պատասխանատու ճգնաժամի համար, ըստ  23,8 տոկոսի՝ ճգնաժամի պատճառ են դարձել արտաքին ուժերը:

Նրանց մասնաբաժինը, որոնք ասում են, որ անցած տարվա ընթացքում տնտեսական իրավիճակը վատացել է, զգալիորեն ավելի մեծ է ընդդիմադիր ընտրողների շրջանում՝ համեմատած իշխող ուժի ընտրողների հետ․ դա կազմում է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության, նրա դաշնակից İYİ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների ընտրողների մոտ 90 տոկոսը։

Բոլոր ընտրողների շրջանում 70,8 տոկոսն ասել է, որ իրենց վիճակը վատացել է, 21,9 տոկոսը՝ չի փոխվել, իսկ ահա 3,4 տոկոսի կարծիքով՝ լավացել է:

Էմմա Չոբանյան