Երևանի մի քանի պոլիկլինիկաներ կմիացվեն․ որոշումն ընդունվեց ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի մի քանի պոլիկլինիկաներ կմիացվեն. այդ մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։

Երևանի N1 պոլիկլինիկան, N5 պոլիկլինիկան և Քաղաքային էնդոկրին դիսպանսերը կմիանան N4 պոլիկլինիկային։ Նախատեսվում է նաև միավորել N1 պոլիկլինիկայում և Քաղաքային էնդոկրին դիսպանսերում մատուցվող ծառայությունները, իսկ N5 պոլիկլինիկայի գործունեությունը կշարունակվի նույն հասցեում որպես N4 պոլիկլինիկայի մասնաճյուղ։

Արաբկիրի մանկական պոլիկլինիկան կմիանա  «Նոր Արաբկիր»  բժշկական կենտրոնին, Սարի թախի պոլիկլինիկան՝  N17 պոլիկլինիային, Նորագավիթի պոլիկլինիկան՝ N13 պոլիկլինիային, իսկ Նուբարարշենի պոլիկլինիկան՝ Նոր Արեշի պոլիկլինիային։

Նշվում է, որ այս փոփոխությունները, որոնք կտևեն երեք տարի, կնպաստեն քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավմանը և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը վստահեցրեց, որ խոսքը ոչ թե բուժհաստատությունների փակման, այլ կառուցվածքային փոփոխությունների մասին է, Երևանին պատկանող գույքն ու շինությունները չեն օտարվել, մնացել են քաղաքի բալանսում։

Մանրամասները՝ տեսանյութում։