Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-ից 24-ը

Լուրեր

07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծանր վիրավորանքի՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, մարդու թրաֆիքինգի և շահագործման, թմրանյութի ապօրինի շրջանառության, թմրանյութի մաքսանենգության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։