Թուրքիան պաշտոնապես հրապարակել է Շվեդիային ուղղված պահանջները` ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնության դիմաց

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Թուրքիան պաշտոնապես հրապարակել է Շվեդիայից ուղղված պահանջները, որոնց կատարման դեպքում Անկարան կհամաձայնի ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը։

Թուրքական կողմի պահանջները հրապարակել է Թուրքիայի նախագահականին առընթեր հաղորդակցության գրասենյակը՝ նշելով, որ Անկարան կոնկրետ երաշխիքներ է ակնկալում Շվեդիայից, որն «աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»։ Նշվում է, որ Թուրքիան 2017 թվականից պահանջում է Շվեդիայից PKK/PYD-ի և FETO-ի ահաբեկիչների արտահանձնումը, սակայն դեռևս դրական պատասխան չի ստացել։

Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, թե «ինչպես են շվեդական իշխանությունները նախարարների մակարդակով ընդունում Թուրքիայի դեմ պայքարող ահաբեկչական կազմակերպությունների անդամներին» և աջակցում նրանց գործունեությանը երկրի ներսում, ընդգծվում է «քաղաքական աջակցության դադարեցման» անհրաժեշտությունը։ Նշվում է նաև ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրի վերացման անհրաժեշտության մասին։

Հաղորդագրության մեջ խոսվում է նաև PKK/PYD-ին սպառազինության աջակցության դադարեցման կարևորության մասին։ Ըստ թուրքական կողմի՝ Շվեդիայի կառավարությունը ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ հակատանկային և անօդաչու թռչող սարքեր է տրամադրել PKK/PYD-ին։ Հայտարարության մեջ նշվում է նաև զենքի էմբարգոյի մասին, որը Շվեդիան սահմանել է Թուրքիայի դեմ 2019 թվականին Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո։

«Ակնկալում ենք, որ Շվեդիան, որն անդամակցության հայտ է ներկայացրել, սկզբունքային քայլեր կձեռնարկի և կոնկրետ երաշխիքներ կտրամադրի Թուրքիայի անվտանգության մտահոգությունների վերաբերյալ։ Թուրքիան կոնկրետ երաշխիքներ է ակնկալում Շվեդիայից, որն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության սկզբունքի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստորեն, ընդհանուր առմամբ, թուրքական կողմի պահանջներն են Շվեդիային՝ ահաբեկչությանն աջակցության դադարեցում (խոսքը PKK-ի, FETO-ի մասին է), ահաբեկչության ֆինանսավորման դադարեցում, PKK-ին սպառազինության մատակարարման դադարեցում, Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի վերացում, ահաբեկչության դեմ պայքարում գլոբալ համագործակցություն։

Էմմա Չոբանյան