ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

««Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։

Տեսական հատվածում տարիքային խմբին համապատասխան նորովի մշակված շարադրանքի հիման վրա ամփոփ տեղեկություն է տրվում Մատենադարանի ստեղծման և կազմավորման պատմության, ինչպես նաև մշտական ցուցադրության մասին։

Տեղեկությունը մատուցվում է նկարների, տեսանյութերի, օժանդակ նյութերի միջոցով։ Տեսական հատվածն ամփոփվում է համատեղ քննարկմամբ, որից հետո աշակերտները ծանոթանում են շրջիկ ցուցադրությանը։

Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Ներկայացվում է ձեռագրի ստեղծումը՝ ըստ աշխատանքային հերթականության (եղեգնյա գրիչ, տողաշար, պնակիտ տախտակ, գրանյութ, կապտալ և այլն), իսկ մյուս մասում՝ ձեռագրերի վերականգնման արվեստը։ Ցուցադրությունն ուսումնասիրելուց հետո աշակերտները մասնակցում են գործնական առաջադրանքներին, որոնց ընթացքում ծանոթանում են ձեռագրերի վերականգնման արվեստին, ապա վերականգնման բաժնի մասնագետի հետ վերականգնում են իրենց հետ բերած գրքերը։

Ծրագրի շրջանակում մարզաբնակ մի շարք դպրոցականներ արդեն հասցրել են ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, ձեռագիր ժառանգությանը, ինչպես նաև մշտական ցուցադրությանը։

Կրթական ծրագիրը շարունակական է»,- ասված է հաղորդագրությունում։