Ուսման վարձերի բարձրացում մինչև 150 հազար դրամով․ ԵՊՀ ո՞ր բաժիններում է գիտելիքն ավելի թանկացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
02.02.2026 | 17:24
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը երկու «Գրեմմիի» է արժանացել
02.02.2026 | 17:13
Իրանի նախագահը հրամայել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
02.02.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ փոխնախագահ Իշտվան Յակաբի հետ
02.02.2026 | 16:51
Իրանում ԵՄ դեսպանները երկրի ԱԳՆ են կանչվել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու կապակցությամբ
02.02.2026 | 16:40
«Այնտրախտի» սկաուտները հետևել են Նաիր Թիկնիզյանի խաղին
02.02.2026 | 16:32
Հարցաքննվել եմ․ օրենքի շրջանակում ենք գործել՝ հօգուտ Երևանի․ քաղաքապետարանի պաշտոնյա․ (Թարմացված)
02.02.2026 | 16:29
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է գերմանական ակումբ տեղափոխվելուն
Բոլորը

Այս տարվա սեպտեմբերից կբարձրանան ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսման վարձերը։ Փոփոխությունը կազդի միայն առաջին կուրսեցիների վրա, այն հետադարձ ուժ չի ունենա: Խոսքը 20-ից մինչև 150 հազար դրամ բարձրացման մասին է։

Ամենամեծ աճը կարձանագրվի «Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն», «Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն» «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն», «Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն» կրթական ծրագրերի մասով՝ 600 հազարից դառնալով 750 հազար դրամ:

«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի մասով արձանագրվել է 130 հազար դրամի թանկացում՝ 720 հազարի փոխարեն՝ 850 հազար դրամ: «Միջազգային հարաբերություններ» ծրագրի մասով գրանցվել է 120 հազար դրամի բարձրացում. ուսման վարձը 780 հազարից դարձել է 900 հազար դրամ: Մյուս կրթական ծրագրերի մասով ևս գրանցվել է ուսման վարձի 20, 30, 50, 70, 90 100 հազարական դրամով բարձրացում:

Սրան զուգընթաց՝ սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրանա նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:

ԵՊՀ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը շեշտում է՝ որոշ ֆակուլտետների վարձերի վերանայումը տեղի չի ունեցել պարզ գծային հաշվարկի միջոցով, այն ԵՊՀ ֆինանսական կառավարման համակարգային վերանայումների մի մասն է։ Նրա խոսքով՝ Ֆինանսական վերլուծությունների վարչության կողմից գնագոյացման հաշվարկների մեթոդով հաշվարկվել են կրթական ծրագրերի ինքնարժեքները, ինչպես նաև վարձերի վերանայման ընթացքում հաշվի է առնվել վերջին շրջանի գնաճը։

Ըստ պատասխանատուների՝ վարձավճարների բարձրացումը հասցվել է հնարավոր նվազագույն աստիճանի՝ ներքին ռեսուրսները վերաբաշխելու շնորհիվ։

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դասախոս Կարեն Ղազարյանը պնդում է՝ լավ կրթությունը լավ գին է պահանջում․ «Ցածր վարձավճարներով ուսանողներին գրավելը հեռանկարային չէ։ 5-10 տարի անց բուհը կանգնելու է մեծ խնդրի առաջ՝ մնալով առանց նորագույն սարքավորումների, ժամանակակից հետազոտությունների, կրթության բարձր որակի»։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանի խոսքով` ուսման վարձերի բարձրացման ֆոնին պետք է շատանան այնպիսի հիմնադրամները, որոնք ուսանողներին կաջակցեն կրթություն ստանալ հենց երկրի ներսում, ոչ թե արտերկրում․ «Համալսարանը երկու կրակի արանքում է․ մի կողմից պետք է իրացնի ուսանողների կրթության իրավունքը, մյուս կողմից՝ պետք է կարողանա համապատասխանել նոր մարտահրավերներին»։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» խոսվում է կրթության հասանելիության ապահովման մասին, սակայն այս փոփոխությամբ խախտվելու է հատկապես հանրության անապահով խավի՝ կրթություն ստանալու իրավունքը:

Կրթության մեկ այլ փորձագետ Գոհարիկ Տիգրանյանի խոսքով էլ՝ բուհում կատարվող փոփոխությունները պետք է համապարփակ փաթեթով ներկայացվեն հանրությանը և պետք է հստակ նշվի, թե որ փոփոխությունն ինչ նպատակով է արվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան