Տեղեկատվության տրամադրման խնդիր ունենք պետական կառավարման մարմիններում․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.05.2022 | 18:16«Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆորումի ժամանակ նշեց, որ ապատեղեկատվութան խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ շատ ու շատ այլ երկրներում:
Նրա դիտարկմամբ՝ տեղեկատվության տրամադրման մատչելության առումով առկա է խնդիր պետական կառավարման մարմիններում, ինչի հետևանքով ասեկոսեներ, կեղծ լուրեր են տարածվում:
Մանրամասները՝ տեսանյութում: