ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման առաջնահերթությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և միջազգային փորձի ներդրման հարցերը։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային բանկի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) միջև ձևավորված համագործակցությունը։ Միաժամանակ, ամփոփվել են համատեղ աշխատանքի շրջանակում արձանագրված արդյունքները և քննարկվել Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։

Հանդիպման շրջանակում անցկացվել է նաև «Բարեփոխումներից դեպի արդյունքներ. համագործակցություն և առաջնահերթություններ հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլի համար» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Պանելային քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է Համաշխարհային բանկի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի հետ համագործակցության նշանակությանը՝ ներկայացնելով դրա շրջանակում էական ձեռքբերումները հարկային և մաքսային վարչարարության բարելավման տեսանկյունից։

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումների ազդեցությանը՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ գործընթացների պարզեցումը, թափանցիկության բարձրացումը և տվյալների առավել արդյունավետ կիրառումը նոր հնարավորություններ են ստեղծում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։ «Համագործակցությունը չի սահմանափակվում որևէ առանձին ծրագրով կամ նախաձեռնությամբ, այլ միտված է Կոմիտեի զարգացման հաջորդ փուլի հիմքերի ձևավորմանը։ Միջազգային գործընկերների աջակցությունը հնարավորություն է տալիս գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այս համագործակցությունը լիովին համահունչ է ՊԵԿ-ի տեսլականին՝ ձևավորելու ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ կառույց, որը մի կողմից կապահովի պետության համար եկամուտների արդյունավետ վարչարարություն, իսկ մյուս կողմից՝ հարկ վճարողների համար կստեղծի հստակ, արդար և բիզնեսի համար բարենպաստ միջավայր»,–ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն ընդգծել էլ հարկային և մաքսային արդյունավետ համակարգի կարևորությունը․ «Ուժեղ, թափանցիկ, արդյունավետ և հստակ կանոնների վրա հիմնված համակարգի առկայությունը շատ ավելի հեշտ է դարձնում բիզնես գործընթացները, և հենց այդ պատճառով էլ մենք աջակցում ենք այս գործընթացին։ Արձանագրված արդյունքներն ամուր հիմք են երկարաժամկետ գործընկերությունը շարունակելու և խորացնելու համար»։

Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել համագործակցությունը․ «Ես իսկապես շնորհակալ եմ ՊԵԿ-ին այն աշխատանքի և այն ճանապարհի համար, որն անցնում ենք միասին։ Սա կարճաժամկետ տեխնիկական աջակցության ծրագիր չէ միայն, այլ նաև երկար ճանապարհ է, որը Միացյալ Թագավորությունը որոշել է անցնել ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի հետ միասին»։

Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ տարածաշրջանային ինտեգրման և փոխկապակցվածության նոր հնարավորությունների համատեքստում հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։ Հանդիպման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և Հայաստանի տնտեսական դիմակայունության ու մրցունակության բարձրացման ուղղություններով։

Պանելային քննարկումից հետո Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ առանձին քննարկվել է նաև Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) իրականացման ընթացքը և հետագա քայլերը»։