ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը խոսել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով Թուրքիայի դիրքորոշումից

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար  Յաապ դե Հուպ Սխեֆերը Politico-ի հետ զրույցում խոսել է դաշինքին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի բացասական դիրքորոշման մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներն  Էրդողանին ևս մեկ հնարավորություն են տալիս օգտագործելու ՆԱՏՕ-ի կոնսենսուսի վրա հիմնված մոդելը, ինչպես նաև հավաքել իր բազան հաջորդ տարի նախատեսված ընտրություններից առաջ։ Սխեֆերը նշում է, որ Թուրքիայի մանևրների հետևում գործոնների համակցություն կարող է լինել։

Առաջինը՝ նրա խոսքով, ներքաղաքական խնդիրն է։ Էրդողանը միշտ  կոշտ է խոսել ահաբեկչության մասին և այդ համատեքստում պայքարել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։  «Դու միշտ կարող ես համախմբել բնակչության մեծ հատվածներին՝ կապելով ահաբեկչությունը PKK-ի հետ», – ասել է նախկին գլխավոր քարտուղարը:

Նրա կարծիքով երկրորդն էլ այն է, որ  Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը «կփոխի ՆԱՏՕ-ի ներսում հավասարակշռությունը, քանի որ դաշինքին միանում են երկու լիարժեք և լավ զինված» դեմոկրատիաներ:

Սպասվում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան երկուսն էլ զգալիորեն կավելացնեն ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունները: Ֆինլանդիան կարող է առաջարկել Բալթիկ ծովում ռազմածովային հզորություն ու ներկայություն Արկտիկայում, որտեղ Ռուսաստանը  հետաքրքրություն է ցուցաբերում ազդեցության ընդլայնման առումով։ Շվեդիան էլ կարող պարծենալ առաջադեմ օդուժով։

Մեկ այլ կարևոր տարր է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը կործանիչների գնման պատճառով:

«Այդ գինը կարող է լինել այն, որ ամերիկացիները հանեն իրենց արգելափակումը F-16 կործանիչների վրայից», – ասել է Սխեֆերը:

ԱՄՆ-ը կարծես թե հակված է վճարելու այդ գինը, քանի որ  Պետդեպարտամենտը նախապես աջակցել է Թուրքիայի խնդրանքին, որն այժմ քննարկվում է Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Անկարան դեմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝մեղադրելով այդ երկրներին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Էմմա Չոբանյան