Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածնում
Հասարակություն
19.05.2022 | 15:47Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին Էջմիածին քաղաքի Թորոմոնյան փողոցից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Մասիս Բ.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 23-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք: