ՆԱՏՕ-ի շրջանակում հանդիպմանը Չավուշօղլուն ձայնը բարձրացրել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի վրա․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Երբ Ֆինլանդիան և Շվեդիան ազդարարեցին, որ մտածում են ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշում կայացնելու մասին, դաշինքն ակնկալում էր կոշտ պատասխան Մոսկվայից, այլ ոչ թե իր ներսից, գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ շաբաթ օրը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին իրենց ֆինն և շվեդ գործընկերների հետ եվրոպական անվտանգության ոլորտում վերջին տասնամյակների ամենամեծ փոփոխությունը նշելիս Թուրքիայի ներկայացուցիչը մթագնել է ընդհանուր տրամադրությունը։

ՆԱՏՕ-ի մի դիվանագետ Բեռլինում հանդիպման մասին լրատվամիջոցին ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն եղել է «ճգնաժամային ռեժիմում»։ Հանդիպումից մեկ օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։

Լրատվամիջոցը գրում է, որ Չավուշօղլուն ոչ միայն անդամակցությունն ընդունելու համար Թուրքիայի պայմաններն է առաջ քաշել, այլև ձայնը բարձրացրել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի վրա, որը, ըստ ՆԱՏՕ-ի երեք դիվանագետի, «կանոնակարգի ամոթալի խախտում է»։

«Մեզ համար դա պատմական պահ էր, սակայն, այնուամենայնիվ, Չավուշօղլուն ասաց, որ նյարդայնացած է Լինդեի «ֆեմինիստական քաղաքականությունից», որն այնքան շատ դրամա է բերել»,- ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ դիվանագետ՝ նկարագրելով շատ լարված մթնոլորտը։

«Մենք փորձում էինք հասկանալ, թե մեր թուրք գործընկերն ի՞նչ է ուզում, իսկապես՝ ի՞նչ է ուզում։ Ամոթալի էր»,- ասել է ևս մեկ դիվանագետ անանունության պայմանով։

Թուրքական դիվանագիտական աղբյուրն էլ  հայտնել է, որ Չավուշօղլուն հարգանքով է ուրվագծել Թուրքիայի դիրքորոշումը՝ հերքելով Լինդեի մեղադրանքն այն մասին, որ դեմ լինելը պայմանավորված է Շվեդիայի ֆեմինիստական արտաքին քաղաքականությամբ:

«Նրա մեկնաբանությունները չեն օգնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն, մինչդեռ Ֆինլանդիայից հնչող հայտարարությունները խնամքով մշակված են»,- ասել է աղբյուրը:

Շվեդիայի ԱԳՆ-ն դեռևս չի պատասխանել լրատվամիջոց հարցմանը։

Էմմա Չոբանյան