Ինչո՞ւ է ձերբակալվել Խաչատուրովի որդին. բռնության դեպքեր՝ ոստիկանների և ցուցարարների կողմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն շուրջ 20 օր ընթացող ակցիաներն այսօր շարունակվել են վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներ փակելով։ Այսօրվա ակցիաների ընթացքում ոստիկանությունը 417 ցուցարարի է բերման ենթարկել։ Թիվը ռեկորդային է այս օրերի համար։ Թե ի՞նչ հիմնավորմամբ են ակցիայի մասնակիցները բերման ենթարկվում, ոստիկաններն այդ պահին չէին պարզաբանում, մինչդեռ պարտավոր են բերման ենթարկելու պատճառը հայտնել։

Ավելի ուշ ոստիկանությունից պարզաբանեցին, որ բերման ենթարկելու պատճառը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է։ Այնինչ ակցիաներին մասնակցող ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել։

Ակցիաների ընթացքում այսօր բախում է տեղի ունեցել կարմիրբերետավորների և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջև։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն արձանագրում է՝ պատգամավորները հաճախ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, սակայն ոստիկանության ծառայողների գործողությունները խոչընդոտելը և օրինական պահանջին չենթարկվելը ճիշտ չէ։

Այսօր նաև բռնության դեպք է արձանագրվել ոստիկանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի՝ ակցիայի 2 մասնակիցներ ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: Բռնություն գործադրած անձանցից մեկը ՀԱՊԿ նախկին քարտուղար, Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Մարտի 1-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Յուրի Խաչատուրովի որդին է՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Իրավապաշտպանը շեշտում է՝ առանձին դեպքերում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։ Նինա Կարապետյանցն անընդունելի ու դատապարտելի է համարում ոստիկանության նման գործողությունները, բայց և հիշեցնում՝ գործ ունենք տասնամյակներով կուտակված խնդիրների հետ, որոնք սկիզբ են առել դեռևս նախորդ իշխանությունների օրոք։

Երեկվա ակցիաների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս անձանց բերման ենթարկելիս ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր է արձանագրել։ Ըստ ՄԻՊ-ի՝ շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան․ «Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ ոստիկանության կարգապահական կանոնագրքի՝ ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին, և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել ոստիկանության բաժնից»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ոստիկանության կողմից բիրտ և անհամաչափ ուժի կիրառման հետևանքով 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք. «Տիկին Ջուլիետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու»:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում բիրտ ուժ կիրառելը, ի՞նչ գործառույթներ ունի ոստիկանությունն այս իրավիճակում։ Ըստ իրավապաշտպանի՝ նույնիսկ այն դեպքերում, երբ ցուցարարները սադրում, հայհոյում, հրում են ոստիկաններին, իրավապահները կարող են բերման ենթարկել, վարչական պատասխանատվության ենթարկել, բայց՝ ոչ բռունցքով հարվածել ցուցարարին։

Այս իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանում ոստիկանական համակարգը բարեփոխված չէ՝ ասում է Նինա Կարապետյանցը։ Իսկ այս ամենի ֆոնին հեղափոխությամբ իշխանության եկած Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին։

«Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր ոստիկաններին՝ կարգուկանոնը պահպանելու համար։ Հայաստանյան իշխանությունները հեղափոխությունից հետո մի հատ մահակ չի բարձրացել ՀՀ քաղաքացու ուղղությամբ, մի փամփուշտ չի կրակվել, մի փշալար չի քաշվել, մեկի հետ կապված որևիցե վնասվածք միտումնավոր չի եղել։ Ոստիկանների գործողությունները չի կարելի վերագրել քաղաքական որոշման»,- ասում է Սիմոնյանը։

Իրավապաշպանը հակադարձում է՝ երբ իրենք էին բռնության ենթարկվում, այդ ժամանակ ոստիկանության գործողություններում խնդիր տեսնում էին․ «Իշխանությունն արդեն շատ վաղուց կորցրել է ադեկվատությունը, այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակին ակցիաներ էին իրականացնում և փոքր միջադեպերի հետ կապված վայնասուն էին դնում»։

Ընդդիմությունն ավտոերթերի ընթացքում վերջին օրերին ոստիկանությունը նաև ավտոմեքենաներ է տեղափոխել տուգանային հրապարակ։ Թե քանիսը՝ ոստիկանությունից հստակ թիվ չեն ասում։ Օրենքը սահմանում է, որ տրանսպորտային միջոցը կարող է տուգանային հրապարակ տարվել, եթե վարորդը տեղում չէ, հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը: Ըստ օրենքի՝ բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունն էլ հավաքներին մեքենաներով մասնակցող վարորդներին զգուշացնում է, որ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու դեպքում կարող են 1 տարով զրկվել վարորդական իրավունքի վկայականից՝ համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ կետի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան