ՄԾ պետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենի հետ

Լուրեր

19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ․ տեղեկացնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից։

«Կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Ա․ Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել ՄՄԿ-ի բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին:

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն միտումների փոփոխությունները, անդրադարձել նախատեսված կառուցվածքային փոփոխություններին և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Էմի Փոփն ընդգծել է Հայաստանի նշանակալի առաջընթացը միգրացիայի կառավարման գործընթացում կարողությունների զարգացման համատեքստում: Նա շեշտել է, որ Հայաստանում ձևավորված մի շարք ինստիտուցիոնալ և ընթացակարգային լուծումներ, մասնավորապես վերադարձի և աշխատանքի թույլտվությունների տրամադրման ոլորտում կարող են ուսանելի լինել նաև այլ երկրների համար, ինչի ուղղությամբ ՄՄԿ-ն համապատասխան ջանքեր կգործադրի:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կայուն և երկարաժամկետ համատեղ աշխատանքների մեխանիզմները՝ ծրագրային ժամանակավոր նախաձեռնություններին զուգահեռ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄՄԿ-ի առաջին Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին (IMRF)»,- ասված է հաղորդագրությունում։