Մարդիկ կան՝ պարտավորությունների կատարումից տարբեր մեխանիզմներով խուսափում են․ պատգամավորը կարգավորում է առաջարկում

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պետիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է՝ այն դեպքում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, ի վերջո ծանուցումը հնարավոր լինի տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ վարչական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, որպեսզի պահպանվեն նրանց՝ օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները:

Սակայն վարչական վարույթի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են՝ վարչական վարույթի մասնակցի բացակայությունը և վերջինիս պատշաճ ծանուցման անհնարինությունը:

«Ծանուցումները փոստային ծառայությունների կողմից երբեմն վերադարձվում են մի շարք պատճառներով, օրինակ՝ շատ հաճախ «չպահանջված» նշագրումով, որի դեպքում պարզ է, որ վարույթի մասնակիցը ծանուցագիրը կարող է չստանալ:  Երբեմն դա արվում է միտումնավոր՝ խուսափելով ծանուցագրի ստացման հետևանքներից:

Վարչական վարույթի մասնակցի պատշաճ չծանուցվելու հետևանքով վերջինիս բացակայության հիմքով վարչական վարույթը կասեցվում է: Այդ հիմքով կասեցված վարչական վարույթը վերսկսվում է կասեցման հիմք դարձած հանգամանքների վերանալուց հետո, բայց ոչ ավել, քան 60 օրը լրանալը»,- ասաց Պապոյանը:

Նրա խոսքով՝ կասեցման ընթացքում վարչական մարմինն օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, չի կարողանում 60-օրյա ժամկետում հայտնաբերել վարչական վարույթի հասցեատիրոջը, սակայն հետևելով օրենքի պահանջին՝ վերսկսում է վարչական վարույթը և իրականացնում օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Հասցեատիրոջը չհայտնաբերելու պայմաններում, նշված գործողությունների ընթացքում վարչական մարմինը չի կարողանում հասնել օրենքով հետապնդվող նպատակին՝ վարչական ակտի ընդունմանը, և ևս մեկ անգամ կասեցնում է վարչական վարույթը, որի արդյունքում վարչական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ծախսեր: Բացի այդ, ավելանում են չկատարած պարտավորությունների համար օրենքով հաշվարկվող տույժերը, որը չի բխում նույնիսկ վարչական վարույթի մասնակցի շահերից:

Գործնականում խոչընդոտներ են առաջանում նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում, երբ գործի քննությունն իրականացնող իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կրում է պարտականություն՝ գործի քննությունն իրականացնել միայն իրավախախտում կատարած անձանց՝ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցումն ապահոված լինելու պայմաններում:

Վարչական մարմինները՝ որպես վարչական պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում հաճախ հնարավորություն չեն ունենում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը: Նման պայմաններում վարչական ակտերի ընդունմամբ եզրափակվող վարչական վարույթները կարող են ընթանալ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ:

«Մարդիկ կան՝ պարտավորությունների կատարումից տարբեր մեխանիզմներով խուսափում են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ դրանից տուժում է պետությունը:

Պապոյանի խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծով փորձ է արվում ապօրինությունների և պետության առջև պարտավորությունների չկատարումը թույլ չտալ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում։